Քիչ առաջ «Ֆլորենս» ռեստորանային համալիրում մեկնարկեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մարզիկների մեծարման երեկոն:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, միջոցառմանը ներկա են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաններ, գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ:

Քիչ առաջ ռեստորանային համալիր ժամանեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

Վիգեն Սարգսյանը ելույթ ունեցավ, ողջունեց մարզիկներին և մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների հանձնեց ՀՀ նախագահի հրամանով պետական պարգևներ: 


Նշենք, որ այս պահին դեռևս ներկա չէ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Բարձրաստիճան պաշտոնյանների կողքին չէ նաև ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: