Արդեն նշել էինք, որ մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մարզիկների մեծարման երեկոն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության կողմից պետական պարգևներ և դրամական մրցանակներ հանձնեց մարզիկներին:
ՀՀ սպորտի լավագույն մարզիկ ճանաչվեց Դավիթ Սաֆարյանը:
Նշենք, որ պարգևատրվողների ցանկում էին նաև ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանն ու Յուրա Մովսիսյանը:
Մեր հավաքականի երկու ֆուտբոլսիտներն էլ ներկա չեն միջոցառմանը, Հենրիխ Մխիթարյսնի պարգևատրումը ստացավ վերջինիս մայրը՝ Մարինա Թաշչյանը:
Yerevannews.am-ի հետ զրույցում Մարինա Թաշչյանը հայտնեց, որ Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառը նրա վատառողջ լինելն է:
Այս պահին դեռ շարունակվում է միջոցառումը և մարզիկների պարգևատրման արարաողությունը: