ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը վաղը չի մասնակցի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից կազմակերպված մարզիկիների մեծարման երեկոյին:

Այս մասին լրագրողների հռտ զրույցում ասաց նախարար Յուրի Վարդանյանը:

«Ոչ, չեմ մասնակցի»,- շատ բարկացած ձայնի տոնայնությամբ այսպես պատասխանեց Յուրի Վարդանյանը լրագրողի այն հարցին, թե արդյոք վաղը ներկա կլինի՞ ՀԱՕԿ-ի միջոցառմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված մարզիկների մեծարման երեկոյին:

«Հրավիրել էինք, թող գային»,- ասաց Յուրի Վարդանյանը:
Նշենք, որ երեկոյին չի մասնակցում նաև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

«Ինչ իմանամ ինչի չի եկել, մենք բոլորին էլ հրավիրել ենք, թող գային»,-ասաց Յուրի Վարդանյանը:

Մանրամասները քիչ ավելի ուշ: