ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին, եթե ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրի լավագույն մարզիկների մեծարման երեկոյին, ապա անպայման կմասնակցի:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նշենք, որ վաղը մարզիկների մեծարման երեկո է կազմակերպել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Հարցին, թե արդյոք նա հրավեր ստացել է Գագիկ Ծառուկյանից, Արթուր Բաղդասարյանն ասաց. «Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ»:
Անդրադառնալով իր և Գագիկ Ծառուկյանի միջև եղած միջադեպին ասաց.
«Մեր միջեւ ծեծկռտուք չի եղել, սովորական միջադեպ է եղել, հարթվել-անցել է, հիմա գործընկերային հարաբերություններ են»:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի աշխատանքն էլ դրական է գնահատում և հավելում է. «Պետք է օգնենք, որ ավելի զարգանա սպորտը»:
Ավելի վաղ YerevanNews.am-ը նշել էր, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Բաղդասարյանը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված միջոցառմանը ներկայացավ բավականին ուշացումով:


