««Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ կանխատեսումների բաժնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրել է, որ այս օրերին արձանագրվող -14 աստիճան ցրտից ավելի ցուրտ օրեր ենք ապրել, ինչպես 2012 թվականին։ Այդ տարվա դեկտեմբերի 28-ին օդի ջերմաստիճանը մայրաքաղաք Երևանում նվազել է մինչև –28 աստիճան։

Ինչ վերաբերում է մառախուղին, ապա արդեն 15 օր մշուշի մեջ գտնվող Երևանում տասնամյակներ առաջ գրանցվել են շատ ավելի մեծ թվով մառախլապատ օրեր։ Մասնավորապես՝ 1953 թվականի ձմռանը Երևանը մառախուղի մեջ է եղել 90 օր, այսինքն՝ 3 ամիս շարունակ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։