«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը նախօրեին փակ քվեարկության ընթացքում որոշել էին դեկտեմբերի 26-ին հաշվիչ հաձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել՝ դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած գազային նվաստացուցիչ համաձայնագրերի քվեարկության, մեղմ ասած, վիճահարույց արդյունքները եւ կազմակերպչական այլ հարցեր քննարկելու համար։ Հաշվիչ հաձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը, սակայն, մեզ հետ զրույցում հայտարարեց, թե այդ նիստին չի մասնակցելու, քանի որ այն անօրինական է. եւ դրա նպատակը չի հասկանում։ «Սովորաբար հաշվիչ հաձնաժողովն աշխատում է, երբ տեղի է ունենում հերթական կամ արտահերթ նստաշրջան։ Այլ ժամանակ հաշվիչ հաձնաժողովը որեւիցե բան չունի անելու։ Ի՞նչ նիստ են անում... երեւի պարապ են, անում են՝ իրենց գործն է։ Նման օրակարգով նիստ գումարելն անհիմն է։ Ի՞նչ է նշանակում 72 պատգամավորի քվեարկությունը ինչ-որ մարդիկ դնեն հարցականի տակ եւ փորձեն վիճարկել՝ օրինական են դրանք, թե ոչ։ Դա հաշվիչ հաձնաժողովի գործը չէ...»։
Պարոն Ավետիսյան, ոչ իշխանական ուժերը նշում են, որ քվեարկության ժամանակ դահլիճում հաձնաժողովի 7 անդամներից 2-ն են եղել, հաձնաժողովը նիստ չի գումարել, քվորում չի ունեցել եւ քվեարկության վերաբերյալ որոշում չի կայացրել, ուստի, քվեարկությունն անօրինական է։
Նախ՝ հաձնաժողովի անդամներից երկուսը չէ, երեքն են եղել դահլիճում եւ երկրորդ՝ որեւիցե տեղ չի ասվում, որ եթե հաձնաժողովի անդամների մի մասը դուրս է գալիս, մյուս անդամներն իրավունք չունեն ձայների բանավոր անվանական հաշվում կատարել։
Իսկ որ ասում եք՝ երեքն են եղել հաձնաժողովից, ովքե՞ր են եղել։
Ես, Խաչատրյան Իշխանը, Հովհաննիսյան Արայիկը։
Բայց Արայիկը հաշվիչ հաձնաժողովի անդամ չէ։
Ո՞վ ասեց, Արայիկը հաշվիչ հաձնաժողովի անդամ է, որը փոխարինում է Վարդապետյան Տաճատին։
Բայց չի եղել նման փոփոխություն։ Ե՞րբ է եղել նման փոփոխություն։
Այդ փոփոխությունը եղել է արտահերթ նստաշրջանը սկսվելուց առաջ։
Ո՞ր արտահերթը։
Այս վերջին։
Բայց նման բան չի հրապարակվել, ոչ ոք չի իմացել։
Հրապարակողը ես չեմ։ Դա եղել է, ու ինձ այդ փաստաթուղթը հասել է, որ հաձնաժողովում տեղի է ունեցել փոփոխություն։
Իսկ Տաճատ Վարդապետյանը տեղյա՞կ է, որ ինքն արդեն այդ հանձնաժողովի անդամ չէ։
Իրեն հարցրեք։
Զանգահարեցինք Տաճատ Վարդապետյանին.
Պարոն Վարդապետյան, Դուք հաշվիչ հաձնաժողովի անդա՞մ եք։
Այո։
Կարո՞ղ էին առանց Ձեր գիտության Ձեզ հանել հաշվիչ հաձնաժողովից։
Ինձ հաշվիչ հաձնաժողովից չեն հանել, ո՞վ է ասում, որ հանել են։
Ինձ նոր ասացին, որ փոխել են կազմը։
Ես անտեղյակ եմ դրանից, որովհետեւ ներկա չեմ եղել ԱԺ վերջին նիստին, բայց ես հաշվիչ հաձնաժողովի անդամ եմ եւ ներկայացնում եմ խմբակցությունը...»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: