Մինչ մենք ապրում ենք մայրաքաղաքում, բարեկեցիկ և տաք բնակարաններում, Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներն անգամ վառելափայտ չունեն՝ իրենց ընտանքիների ջերմությունն ապահովելու համար:
Սակայն կան բարեսիրտ մարդիկ, ովքեր չեն մոռանում այս մարդկանց և իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են աջակցել անապահով ընտանիքներին:
Այսպիսի նախաձեռնությամբ նաև հանդես եկավ Մարինա Նուշիկյանը, ով դեկտեմբերի 22-ին որոշեց այցելել Գյումրիի վագոն-տնակներում բնակվող անապահով ընտանիքներին՝ օգնություն տրամադրելու համար:
YerevanNews.am-ին հայտնի է դարձել, որ Մարինա Նուշիկյանը ամեն տարի նման բարեգործական ակցիաներով է հանդես եկել, սակայն երբեք չի բարձրաձայնել դրանց մասին:
Այս տարի, երբ Մարինան համացանցի միջոցով տեսել է Գյումրիի անապահով այս ընտանիքին, անմիջապես նախաձեռնել է այցելել Գյումրի և ինչ-որ ձևով թեթևացնել այս ընտանիքի հոգսը:
Երիտասարդ Մարինան իր հետ տարել է 400 պարկ վառելափայտ, խաղալիքներ և սնունդ:
Սակայն վերջինս չի բավարվել միայն այս ընտանիքին օգնություն ցուցաբերելով, «Շիրակ Կենտրոնի» օգնությամբ այցելել է մի քանի ընտանիքների ևս:
YerevanNews.am-ն առաջիկայում ավելի մանրամասն կտեղեկացնի այս սոցիալապես անապահով ընտանիքների և Մարինա Նուշիկյանի բարեգործական ակցիաների մասին:
Ի դեպ, նշենք, որ Մարինա Նուշիկյանը ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի դուստրն է և ՀՀ նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հարսը: Մարինա Նուշիկյանը պատրաստ է աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, իսկ իր այս ակցիան միշտ շարունակական բնույթ է կրելու:
Լուսանկարները՝ Շիրակ Կենտրոնի




























