ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը դատապարտել է զինադադարի խախտման արդյունքում ադրբեջանական ուժերի կողմից հայ զինվոր Հրանտ Պողոսյանի սպանությունը:
Ջեյմս Ուորլիքը մասնավորապես Twitter-ի իր մկրոբլոգում նշել է. «Հայաստանը և Ադրբեջանը պետք է հարգեն նախագահների հանձնառությունը և զինադադարը: Ավելի շատ բռնությունները անընդունելի են»: