Տոնական օրերին երգիչները պահանջում են մեծ գումարներ, նաև տանից կտրվելու պատճառով: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց երգիչ Արտաշ Ասատրյանը:
Անդրադառնալով իր հոնորարներին` նա նշեց, որ մի երգի համար սովորաբար տարբեր երգիչներ պահանջում են մի քանի հարյուր հազարից մեծ թվի հասնող գումարներ: Պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում կարողանու՞մ են վճարել գումարը, նա նշեց. «Հայաստանում կան մարդիկ, ովքեր կարողանում են վճարել լավ երգիչներին կամ առհասարակ երգիչներին», - նշեց նա:
Մանրամասները՝ YerevanNews.am-ի տեսանյութում