«Շատ երկրպագուներ այժմ բառացիորեն աղոթում են Յուրա Մովսիսյանի համար, արդյոք նա կխաղա, թե ոչ: Չնայած ես չեմ կարող ասել, որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է:

Նա այդպիսին լիներ մինչ «Սպարտակ» տեղափոխվելը կխաղար լրիվ ուրիշ ակումբում: Եվ դրանով հանդերձ Մովսիսյանը ֆուտբոլիստ է, ով եղանակ է ստեղծում «Սպարտակում»: Երբ Յուրան խաղադաշտում է մեկ այլ խաղ է ընթանում, երբ բացակայում է, լրիվ ուրիշ մի խաղ: Աստված առողջություն տա Յուրային, որպեսզի նա արագորեն վերականգնվի և արդյունքում դառնա առաջնության լավագույն ռմբարկուն: Նա ունի բոլոր նախապայմանները դրա համար»,- նշել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Եգոր Տիտովը Спорт день за днем-ին տված հարցազրույցի ժամանակ: 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք եթե Մովսիսյանի՝ իր լավագույն մարզավիճակին վերադառնալու դեպքում Արտյոմ Ձյուբան չի կարողանա վերադառնալ «Սպարտակ»` Տիտովը պատասխանել է.«Ոչ մի դեպքում: Տեսեք, թե ինչքան է Ձյուբան գոլերի հեղինակ դառնում «Ռոստովում: Լավ է, որ Արտյոմը այժմ իրեն առաջատարի դերում է զգում, երբ նրանից բոլորը վախում են, նրա դեմ խաղում են ոչ թե մեկ, այլ երկու անգամ երեք ֆուտբոլիստ: «Սպարտակում» այնպիսի իրավիճակ է, որ եթե դու չես, ապա մեկը ուրիշը կարող է ստանձնել առաջատարի դերը և գնալ առաջ: Ես շատ լավ եմ պատկերացնում Մովսիսյան-Ձյուբա հարձակվողական զույգին և ինձ թվում է, որ դա կլինի հիանալի համակցում և հիանալի հարձակվողական ֆուտբոլ: Երբ մարդ հեռանում է թիմից, թեկուզև վարձակալությամբ, նա հետ վերադառնալիս ունի ինչ-որ բան ապացուցելու: Արտյոմը ինքնասիրություն ունի, նա հավակնում է տեղ գտնել հավաքականում: Ձյուբան լուրջ մրցակից է, նրա հետ պետք է հաշվի նստեն յուրաքանչյուրը, ոչ միայն Մովսիսյանը: Այդ պարագայում ավելի հետաքրքիր կլինի հետևել «Սպարտակի» խաղին»: