Ջո Դի Մաջիոյի ստորագրությունն ավելի շատ եկամուտ բերեց նրան, քան բեյսբոլը

Ջո Դի Մաջիոն բոլոր ժամանակների ամենահայտնի բեյսբոլիստներից է: Շատերը կարծում են, որ բեյսբոլի շնորհիվ նա բավականին մեծ կարողություն է դիզել, սակայն իրականում բեյսբոլը նրան առանձնապես մեծ հարստություն չբերեց: Բարեբախտաբար, նա գումար աշխատելու բավականին լավ ձև գտավ. նա պարզապես ստորագրություններ էր բաժանում երկրպագուներին:

Աստղերի մեծ մասի նման Դի Մաջիոն անվճար էր ստորագրություն տալիս, սակայն կար մի բացառություն. բեյսբոլի խաղափայտի (բիտա) վրա ստորագրելու համար նա 250.000 դոլար էր պահանջում: Քչերը կարող էին իրենց՝ նրա ստորագրությամբ բիտա ունենալու շռայլությունը թույլ տալ: Այնուամենայնիվ, նա այնքան հատնի ու սիրված մարզիկ էր, որ տարեկան առնվազն մեկ կամ երկու մեծահարուստ նրան 250.000 դոլար էր վճարում՝ նրա ստորագրությամբ բիտա ձեռք բերելու համար: Այդ գումարը բավական էր, որ Դի Մաջիոն մինչև կյանքի վերջ բավականին բարեկեցիկ կյանք վարեր: Արդյունքում բոլորը գոհ մնացին: Ջոն ստորագրություններ բաժանելով ավելի շատ գումար աշխատեց, քան վաստակել էր բեյսբոլային կարիերայի ընթացքում:

Քեյթ Մոսսը տարիքի հետ ավելի շատ գումար է աշխատում

Մենք հաճախ ենք լսում այնպիսի մարդկանց մասին, որոնք տարիքի հետ ավելի շատ գումար են աշխատում: Հիմնականում հարկ է լինում տարիներ շարունակ տքնաջան աշխատել, ինչից հետո միայն հնարավոր են աշխատավարձի բարձրացումները: Սուպերմոդելների դեպքում ամեն ինչ այլ է: Այս աշխատանքում աշխատավարձի չափը կախված է նրանից, թե որքան բարեկազմ ու բարետես է մոդելը: Ժամանակի հետ մոդելների արտաքին տեսքը խամրում է, իսկ դա բացասաբար է անդրադառնում նրանց կարիերայի, ինչպես նաև աշխատավարձի վրա:

Այնուամենայնիվ, Քեյթ Մոսսն այն սակավաթիվ մոդելների շարքին է դասվում, ովքեր տարիք առնելով, ավելի շատ գումար են վաստակում, քան երիտասարդ հասակում: 39 տարեկան հասակում նա երեք անգամ ավելի շատ գումար է աշխատում, քան դեռահասության տարիներին: Այլ մասնագիտությամբ աշխատելու փոխարեն Մոսսը շարունակում է ակտիվորեն զբաղվել մոդելային գործունեությամբ:

 Առնոլդ Շվարցենեգերը իր հարստությունը ձեռք է բերել անշարժ գույքի բիզնեսից

Առնոլդ Շվարցենեգերը այն կերպարներից է, ով ասոցացվում է էքշն ժանրի հերոսների հետ: Նա իր նախնական հարստությունը կինոնկարներից չէր ստացել, ոչ էլ բոդի-բիլդինգի մրցումներից: Նա ձեռք էր բերել այդ հարստությունը անշարժ գույքի բիզնեսում կատարած խելամիտ ներդրումների շնորհիվ:

Շվարցենեգերը երկար ծանրութեթև անելուց հետո բոդիբիլդինգի առաջնություններից շահած իր խղճուկ գումարը ներդնում էր անշարժ գույքի բիզնեսի մեջ: Իր տնօրինության տակ գտնվող միջոցները զգուշորեն ու խելամտորեն կառավարելու ունակության շնորհիվ՝ նա 22 տարեկանում արդեն միլիոնատեր էր դարձել: Հետագայում նա շատ ավելի մեծ գումարներ վաստակեց իր կինոնկարներից, սակայն, եթե անշարժ գույքի բիզնեսից ստացված եկամուտը չլիներ, նա հազիվ թե կարողանար գումար վաստակել կինոնկարներից:

 50 Սենտը հաջողակ բիզնեսմեն է, ով ազատ ժամանակ ռեփով է զբաղվում

Թեպետ Կուրտիս Ջեքսոնը՝ նույն ինքը 50 Սենտը հայտնի է այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսիք են «In Da Club»-ը և «I Got Swag»-ը, նա բավականին խելացիորեն և զգուշորեն է վարվում, երբ հարցը վերաբերում է ֆինանսական ներդրումներին: Օրինակ, մի անգամ ռեփերը 10 միլիոն դոլար է աշխատել մի օրում. նա օգտագործել է իր Twitter-ի էջի հետևողներին` այն ընկերությունից բաժնետոմսեր գնելու համար, որում նա փայատեր էր հանդիսանում:

Հայտնի ռեփերի ամենամեծ շահույթը ստացվել է Vitaminwater-ի գործարքից: Երբ Կոկա-Կոլան գնեց Vitaminwater բրենդը, 50 Սենտը 60-80 մլն. դոլար եկամուտ ստացավ կնքված գործարքից: Ներկայումս Պրն. Սենտի կարողությունը կազմում է մոտ 500 մլն. դոլար: Անշուշտ, այդ գումարի զգալի մասը կուտակվել է ռեփի շնորհիվ, սակայն դրա հիմնական մասը ձեռք է բերվել խելամիտ բիզնես որոշումների շնորհիվ:

Սեմի Հագարը հարստացել է տեկիլայի բիզնեսի շնորհիվ

Սեմի Հագարը փոխարինեց Van Halen ռոք խմբի երգիչ Դևիդ Լի Ռոթին: Բոլորը կարծում էին, որ ռոք երգիչն այնքան շատ գումար է վաստակել իր երաժշտական գործունեության ընթացքում, որ կարող է ցանկացած պահի թոշակի անցնել և ապահով ապրել մինչև կյանքի վերջը: Իրականում երգիչը մեծ հարստություն էր կուտակել ոչ թե երաժշտական գործունեության, այլ տեկիլայի բիզնեսի շնորհիվ: Հագարը Cabo Wabo Tequila բրենդի հիմնադիրն է: Մի ժամանակ այս տեկիլան մատուցվում էր բացառապես այն ռեստորաններում ու ակումբներում, որոնց սեփականատերը Հագարն էր: Շուտով Cabo Wabo Tequila բրենդի տեկիլայի պահանջարկն աճեց, և այն սկսեց վաճառվել խանութներում: 2007 թ.-ին Հագարը տեկիլայի իր ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը վաճառեց 80 մլն. դոլարով: Մնացած մասը նա վաճառեց մի քանի տարի անց՝ նշելով, որ ինքը չափազանց ծույլ է բիզնեսի հետագա զարգացմամբ ակտիվորեն զբաղվելու համար և արդեն իսկ աշխատել է բավականաչափ գումար:

 

Աղբյուր` Ավելին քան փաստեր