Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Պանամայի նախկին դեսպան Գիլերմո Կոչեսի հայտարարությունը, թե իբր դեռ դեկտեմբերին Ուգո Չավեսի մոտ գրանցվել է գխուղեղի մահ , իսկ օրերս անջատել են արհեստական շնչառության սարքը: Գրում է Ռիա լրատվական կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պանամայի նախկին դեսպան Գիլերմո Կոչեսը հայտնել էր, որ 4 օր առաջ անջատել են թոքերի արհեստական օդափոխության սարքը:
Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը տեղկացնում է, որ այդ չի համապատասխանում իրականությանը և ներկայումս Վենեսուելայի նախագահին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում: