«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ Գագիկ Ծառուկյանն իր «Փարավոն» հանդիսությունների տանը մեծարում էր տարվա լավագույն սպորտսմեններին: ՀԱՕԿ-ը մարզական լրագրողների ճանաչած լավագույններին նվերներ հանձնեց:
Ներկա էին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, ով վերջերս շատ քիչ տեղերում է երևում: Նրան ևս Ծառուկյանը նվեր հանձնեց՝ թերևս իր ճաշակով ընտրված ձիու արձանիկ: Այս արարողությունը, բնականաբար, կազմակերպվում է ի հեճուկս սպորտի և երիտասարդության նախարարության՝ որպես նրանց մրցանակաբաշխության այլընտրանք:
Մեր սպորտ չունեցող երկրում, փաստորեն, տարվա լավագույն սպորտսմենների երկու այլընտրանքային ցուցակ է կազմվում, և պարգևատրողները բոյկոտում են մեկը մյուսի միջոցառումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: