Apa ադրբեջանական կայքի փոխանցմամբ` Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի հարցը հավանաբար կքննարկվի հաջորդ շաբաթ Փարիզում  տեղի ունեցող Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և Մինսկի խմբի համանախագահների հանդիպման ընթացքում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգստարը:

«Մենք կոչ ենք անում կողմերին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն տարածաշրջանում լարվածության առաջացմանը և կխանգարեն բանակցությունների գործընթացին: Նման քայլերը օգտակար չեն կարող լինել: Հույս ունեմ, որ Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացման հարցը կքննարկվի Փարիզում և կստանա իր դիվնագիտական որոշումը»,- ասել է դեսպանը: