ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երեկ Տնտեսագիտական համալսարանում՝ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ տեղի ունեցած դեպքերին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վաղը Երեւանի Տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների Ամանորյա ընդունելություն է կազմակերպում Ազգային ժողովում:
Կարծում եմ՝ պարոն Աբրահամյանը նախ պետք է լրագրողներից ներողություն խնդրի երեկ Տնտեսագիտական Համալսարանում տեղի ունեցածի կապակցությամբ եւ լրագրողների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առիթով (ՔՕ, հոդված 164` նախատեսում է ազատազրկում՝ 3-ից 7 տարի ժամկետով) հանցագործության մասին հաղորդում ներկայացնի ՀՀ ոստիկանություն»: