Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա տարեվերջյան ասուլիսին անդրադարձել է նաև վերջին շրջանում հաճախ հնչող հարցին. «Սերժ Սարգսյանի հանձնարարականը չկատարած կառավարությունը պատրաստվո՞ւմ է հրաժարական տալ»:
«Բնականաբար, քաղաքական գնահատականները կտրվեն հենց այդ ժամանակ, երբ մենք կարողանանք գնահատել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են աճի ցուցանիշի վրա և կհասկանանք՝ կառավարությունն արե՞լ է առավելագույնը՝ այդ քաղաքական թիրախն ապահելու համար»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ տարեսկզբին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր, որ այս տարի կառավարությունը 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովի՝ նշելով, որ հակառակ դեպքում կառավարությունը պետք է հրաժարական տա: Նշենք, որ այս ցուցանիշը կառավարությունը չի ապահովել: