Ես ամենաշահագրգռված մարդն եմ, որ օֆշորային պատմությունը մինչեւ վերջ բացահայտվի: Այսօր իր տարեվերջյան ասուլիսի ընթացքում, անդրադառնալով հայտնի օֆշորային սկանդալին, այս մասին նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նա մշեց, որ որեւէ առնչություն չունի այդ ձեռնարկության հետ այն պարզ պատճառով, որ երբ դա գրանցվում էր օֆշորային գոտում, այդ օրը եւ այդ ժամին ինքը չի եղել Կիպրոսում: Նա նաև հավելեց, որ  ընդհանրապես վարչապետ դառնալուց հետո Կիպրոսում չի եղել, ու այդ ձեռնարկության գործունեության հետ որեւէ առնչություն չունի։ 

«Այդ կինը, ով իմ անունով գրանցել է ձեռնարկություն Կիպրոսում, գրանցել է ձեռնարկություն նաեւ մահացած մարդու անունով, դա այն կինն է, որը կանգնած է այդ օֆշորային սկանդալի հիմքում, ինձ համար հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանը ինչ տեղեկատվություն կտա այդ առումով ես կցանկանամ, որպեսզի փարատվեն այդ կասկածները, եւ ճիշտ կլինի, որ այն լրատվամիջոցները, ովքեր այդ թեմային մեծ ուշադրություն են դարձնում, լուսաբանեն այդ դրվագը եւ ներկայացնեն հանրության դատին»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նշենք, որ այդ կինը, ինչպես իր խոսքում նշեց հարց հնչեցրած լրագրողը, աշխատել է նախկին արտգործնախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ՝ ֆոնդում: