Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Սակարիա նահանգում, հայտարարել է, որ եթե Թուրքիայի ժողովուրդը պահանջի, ապա նա պատրաստ է հրաժարական տալ: Այս մասին հայտնում է TRT Haber-ը:

«Եթե թուրք ժողովուրդը պահանջի, որպեսզի մենք հրաժարվենք իշխանությունից, մենք պատրաստ են, սակայն ժողովուրդը դա չի ցանկանում»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքերով թուրք ժողովուրդը կանգնած է ընտրության առջև շարունակել զարգացումը և կառուցել նոր Թուրքիա կամ դառնալ նախկին թույլ Թուրքիան:

Էրդողանի խոսքերով, կան ուժեր, որոնք ցանկանում են, որ Թուրքիան նախկինի պես դառնա:
Նա նաև նշել է, որ եթե Թուրքիայում կա կաշառակերություն, ապա կառավարությունը վաղ թե ուշ այդ ամենը կպարզի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում անցկացրած հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալվել էին մի քանի տասնյակ մարդ, այդ թվում խոշոր գործարարներ և երեք նախարարի որդիներ: Ձերբակալվածները մեղադրվում են կոռուպցիայի, մաքսանենգության և թմրամիջոցների իրացման մեջ: