«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին տեղի ունեցած մարզաշխարհի ներկայացուցիչների ավանդական միջոցառմանը, որը սպորտի նախարարությանը զուգահեռ կազմակերպում է նաեւ ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, բավական հետաքրքիր է անցել։

Միջոցառմանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը, ով ավանդաբար մասնակցում է Ծառուկյանի այդ ամենամյա միջոցառմանը, հասկանալի պատճառներով ներկա չի եղել։

Փոխարենը Ծառուկյանին է հյուրընկալվել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։ Ծառուկյանը Քոչարյանին ձիու քանդակ է նվիրել, որը, ինչպես խոսվում է քաղաքական շրջանակներում, ադամանդից է։ Նույն նվերը ԲՀԿ առաջնորդը նվիրել է Սերժ Սարգսյանին՝ միջոցառման ժամանակ այն հանձնելով Վիգեն Սարգսյանին եւ հոտընկայս ու հանդիսավոր կերպով խմելով Սերժ Սարգսյանի կենացը։ Միջոցառումը տեղի է ունեցել Ծառուկյանի «Փարավոն» զվարճանքների կենտրոնում։ Դրան մասնակցել է նաեւ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ով նստած է եղել Քոչարյանի կողքին»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում