Դեկտեմբերի 28-ին նշվում է կիոմատոգրաֆիստների մասնագիտական տոնը՝ կինոյի միջազգային օրը:
1895 թվականին այս օրը Փարիզի Grand Café-ում տեղի ունեցավ պատմության մեջ առաջին անգամ կինոնկարի կոմերցիոն ցուցադրությունը: Հանդիսատեսներին ցուցադրվեց կարճ կինոնկարների շարք, որոնք նկարահանվել էին Լուի և Օգյուստ Լյումերների կողմից:
Կինոմատոգրաֆիայի զարգացմանը նպաստող տեխնոլոգիան առաջացել է 1830-ական թվականներին: Ժոզեֆ Պլատոն Բելգիայում և Սիմոն ֆոն Շտամֆերը Ավստրիայում միաժամանակ հայտնաբերել են ֆենակիստոսկոպ կոչվող գործիքը, որը իրենից ներկայացնում էր պպտվող սկավառակ անցքով, որի օգնությամբ կարելի էր ցուցադրել մի շարք լուսանկարներ՝ ստեղծելով շարժվող պատկերի ազդեցություն:
Տեխնիկական պատճառներով առաջին կինոնկարները եղել են կարճամետրաժ, մոտ 50-90 վայրկյան: Կինոնկարների մեծ մասը վավերագրական բնույթի են եղել:
XX-րդ դարում կինոնկարների երկարությունը մեծանում է և այն ընդգրկում էր 15-20 րոպե ցուցադրություն:
1925 թվականին սնանկության եզրին գտնվող Warner Brothers կազմակերպությունը համարձակվեց ստեղծել առաջին ձայնային նախագիծը: Մի քանի անհաջողություններից հետո 1927 թվականին էկրաններին հայտնվեց «Ջազի երգիչ» կինոնկարը, որը հնչյունային կինոնկարի դարաշրջանի սկիզբն է համարվում:
Հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց առաջին գունավոր կինոնկարը: 1922 թվականին դուրս եկավ գունավոր կինոնկարի առաջին նախատիպը:
Առաջին գունավոր և լիամետրաժ կինոնկարը եղել է ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Բեքքի Շարփ» կինոնկարը, որը ստեղծվել է 1935 թվականին: