Անվանի ռուս շոումեն Մաքսիմ Գալկինը, ով վերջերս է դարձել հայր, ընտրվել էր տոնական «Новогодний парад звезд» հաղորդման վարողներից մեկը: Իր գործընկերոջ` Ֆիլիպ Կիրկորովի հետ միասին նա աշխատում էր նկարահանման հրապարակում, կատակում և բարձր տրամադրություն ուներ:
Ամանորյա կախարդանքը ավարտվել է այն պահին, երբ շոուի մասնակիցներից մեկը որոշել է անմեղորեն կատակել և բաց թողնել պայթուցիկը անմիջապես Գալկինի բերանի ուղղությամբ: Շոումենը ոչ մի վնասվածք չի ստացել, ուղղակի մի փոքր վախեցել է: Անգամ շտապ օգնություն չեն կանչել: Մաքսիմը արագորեն վերականգնվել է և որոշ ժամանակ անց տոնական հաղորդումը շարունակվել է: