Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն շաբաթ օրը ճանաչվել է Globe Soccer վարկածով 2013 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Ինչպես նաև թագավորական ակումբի հարձակման առաջատարը արժանացել է «Երկրպագուների սիրահար» մրցանակին: 
28 ամյա ֆուտբոլիստը մրցանակը ոսկե տիեզերքի տեսքով ստացել է տոնական միջոցառման ժամանակ, որը տեղի է ունենում Դուբայում: 2013 թվականին հարձակվողը ակումբի և հավաքականի կազմում տարբեր մրցաշարերում 69 գոլի հեղինակ է դարձել:
Ռոնալդուն արժանացել է մրցանակին ամբողջ աշխարհում ֆուտբոլի երկրպագուների քվեարկության արդյունքում, որոնք ձայների մեծամասնությամբ նրան ընտրել են լավագույնը անցնող տարվա արդյունքում:
«Միշտ ձգտում եմ կատերալագործվել, որպեսզի նոր բարձունքների հասնեմ: Այս տարվա ռեկորդը անցնել սա է իմ հաջորդ նպատակը: Գոլեր խփել դա իմ կիրքն է»,- նշել է Ռոնալդուն: 
Globe Soccer մրացանակը հանձնվում է տարբեր անվանակարգերում 2010 թվականից սկսած: Ռոնալդուն արդեն լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել 2011 թվականին, իսկ 2012 թվականին մրցանակը հանձնվել էր Ռադամել Ֆալկաոյին:
Ռոնալդուն նաև «Ոսկե գնդակի» թեկնածուների մեջ է մտնում, որի մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 13-ին:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					