Երեկ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դահլիճից գործարար Մարտին Ծերունյանն ազատ է արձակվել:
Այս մասին YerevanNews.am-ին հայտնեց Ծերունյանի կինը Սուսաննա Ասատրյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ YerevanNews.am-ը Մարտին Ծերունյանը մեղադրվում էր քրեական հեղինակություն համարվող Ռաֆիկ մադոյանի սպանությունը կազմակերպելու համար և երկար ժամանակ է՝ անազատության մեջ էր: Ըստ Մարտին Ծերունյանի փաստաբանի և կնեջ, նրա նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն էր:
«Դատախազը ետ է վերցրել քննիչի միջնորդությունը կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ և փոխել է ընտրված խափանման միջոց կալանքը », -փոխանցեց Մարտին Ծերունյանի կինը: