ԱԻՆ Արմեն Երիցյանն Ամանորը դիմավորելու է տանը՝ թոռնիկների, բալիկների հետ:
Այս մասին YerevanNews.am-ի հետ զրույցում ասաց նախարարը:
Արմեն Երիցյանն առաջինը շնորհավորում է կնոջը:
«Կնոջ նկատմամբ միշտ պետք է ուշադիր լինել: Կնոջիցս հետո շնորհավորում եմ բալիկներիս և թոռնիկներիս»,-ասաց նախարարը:
Նվերի ընտրության հարցում երկար է մտածում, քանի որ այն պետք է պարտադիր ճաշակով լինի:
Արմեն Երիցյանն ամփոփելով տարին նշեց, որ 2013թ հաջող տարի էր:
«Մենք մեր առջև դրված խնդիրները կատարել ենք, բայց անելիքներ շատ ունենք, որովհետև նախարարության գործառույթները շատ են, դրա համար կարծում եմ, որ ինչ-որ մի տեղ հաջող ենք իրականացրել»,-ասաց նախարարը, հավելելով, որ ընտանիքի համար նույնպես հաջող տարի էր:
Վերջում նշեց նաև, որ աշխատում է կոկորդիլոսներից միշտ հեռու մնալ, հետևաբար Ամանորի սեղանը գիշատիչ կենդանիներով չի զարմացնելու:
Լուսանկերը՝ news.am-ի


