ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ամանորի և Սւրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ մասնավորապես ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ավարտվում է հերթական տարին՝ 2013 թվականը: Յուրաքանչյուր տարի այս օրը ճանապարհելով հին տարին՝ մեզանից յուրաքանչյուրը մի պահ կանգ է առնում, վերհիշում ու գնահատում անցած տարին, ծրագրում հաջորդ տարվա անելիքը: Անցնող տարում եղել են թե’ հաջողություններ, թե’ ձախողումներ: Ունեցել ենք և’ ձեռքբերումներ, և’ կորուստներ: Ես գիտակցում եմ, որ դեռևս ունենք բազմաթիվ չլուծված խնդիրներ, և նոր տարին լինելու է առաջին հերթին այդ խնդիրների լուծման տարի:
Ես վստահ եմ, որ մենք ի զորու ենք լուծել մեր երկրի ու ժողովրդի առաջ ծառացած հիմնական խնդիրները: Ես ուզում եմ, որ այս վստահությունը գալիք տարի մտնի ամեն տուն, ամեն ընտանիք: Մենք մեր երկիրը շենացնելու ենք, թող ոչ ոք կասկած չունենա»:
Ուղերձն առավել մանրամասն` տեսանյութում: