Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ, ով ձեռք բարձրացնի հայ մարդու, հայ զինվորի վրա, ապա պատիժը չի ուշանա:

«Այսուհետ երբեք ոչ մի задняя скорость»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Վերջինս հայտարարեց, որ մեկ րոպե լռությամբ հանրահավքի մասնակիցները հարգեն Սումգայիթի զոհերի հիշատակը:

«Ազատության հրապարակի ներկաներն արդեն գիտեն, որ մենք հաղթած ժողովուրդ ենք: Ինչպես արդեն ասել էի, մենք 5 տարի պետք է ծառայենք ժողովրդին և 5 տարի հետո արտագաղթ բառը գրվելու է պատմության գրքում»,-ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

 Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակ հրավիրեց դերասան Վարդան Պետրոսյանին, ով այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին է: