Ծխելը թողնելու բազմաթիվ ձևեր կան, բայց դրանցից քչերն են արդյունավետ: Դրանք բոլորն էլ ներկայացված են Առողջապահության համաշխարհային կազմակերպության կայքի համապատասխան բաժնում, իսկ բոլոր չներառված մեթոդիկաներին վերապահումով է պետք մոտենալ, քանզի դրանց արդյունավետությունը ապացուցված չէ: Ձեզ եմ ներկայացնում 10 ամենաանսովոր միջոցները, որոնք կօգնեն ձեզ հրաժարվել ծխախոտից:
Նիկոտինափոխարինող թերապիա
Պարզվում է, որ մաստակը, պլաստիրը և ինգոլյատորը մեկ ընդհանուր բան ունեն. դրանք բոլորն էլ կարող են մեր օրգանիզմը մատակարարեն նիկոտինով, ընդ որում՝ բուժիչ ազդեցություն ապահովելով: Իրականում, ծխողների օրգանիզմին ամենամեծ վնասը ոչ թե նիկտոինն է հասցնում (այն միայն կախվածություն է առաջացնում), այլ թութունի խեժը: Նիկոտին փոխարինող թերապիան թույլ է տալիս խոսափել խեժի ներթափանցումից՝ օգտագործելով նիկոտինի չափաբաժիններ, որոնք ընթացքում կարելի է աստիճանաբար նվազեցնել:
Այս մեթոդով կարելի է երկու-երեք ամսում վերջնականապես հրաժարվել ծխելուց: Ճիշտ է, փոխարինող բաներից էլ պետք է աստիճանաբար հրաժարվել, բայց դա ավելի հեշտ է, քան ծխելուց հրաժարվելը, որովհետև ծխելը թողնելու դեպքում մեր օրգանիզմը սկսում է բացի նիկոտինային քաղցից, այլ ռեակցիա էլ տալ՝ այդ խեժի հոսքի դադարից հետո. ռեկատիվ բրոնխիտ, ստոմատիտ և առողջացման այլ «ուրախալի» նախանշաններ:
Խոտային ծխախոտներ
Վատ գաղափար է. դու չես ստանում բաղձալի նիկոտինի չափաբաժին, փոխարենը դյուզն-ինչ չի նվազում կլանվող խեժի քանակը: Արդյունքում, դու ձերբազատվում ես կախվածությունից, բայց քեզ ահավոր ես զգում: Ոչ մի դեղագործական ընկերություն այսպիս ծխախոտներ չի սարքում՝ որպես ծխելը թողնելու համար միջոց, և ոչ մի բժշկական կազմակերպություն խորհուրդ չի տալիս դիմել այս միջոցին:
Էլեկտրոնային սիգարետներ
Էլեկտրոնային սիգարետները այնքան վնասակար չեն, որքան իրականները, որովհետև ինչպես հասկանալի է, այն խեժ չի պարունակում: Սակայն սա դեղագործական միջոց չի համարվում: Դրանք չեն անցել այնպիսի խիստ փորձարկումներով, որոնց ենթարկվում են դեղերը, և բարդ է ասել, թե ինչ է գտնվում այդ քարփրիջների մեջ: Կան խոսակցություններ, որ էլեկտրոնային սիգարետների միջոցով օրգանիզմ կարող են ներթափանցել կոնցերոգեն նյութեր
Հաբեր
Երբ ծխող մարդը թողնում է այդ սովորույթը, նա կորցնում է իր սովորական կայտառությունը, թուլանում է կենտրոնացումը, առաջանում է հոգնածություն, թուլություն, դյուրագրգռություն, դեպրեսսիա: Նման դեպքերում մեծ հաշվով երկու տեսակի դեղեր են օգնում: Առաջինը բուպրոպինն է, որը դեռ 1980-ականներից օգտագործվում է տարբեր երկրներում: Այն հակադեպրեսանտ է, որը ստիմուլացնում է հիվանդին և մեղմում է աբստնենտային սինդրոմը: Մյուս պրեպարատը կոչվում է վարենիկլին: Այն միաժամանակ գրգռում և արգելափակում է նիկոտինային ռեցեպտորները և արդյունքում, մարդն ավելի քիչ է ուզում ծխել, իսկ եթե այնուամենայնիվ ծխում է՝ չի ստանում սովորական հաճույքը ծխելուց:
Հիպնոզ և կոդավորում
Հիպնոզը ինքուրույն նշանակություն չունի: Համարվում է, որ մարդկանց միայն 5 տոկոսն է հիպնոսի ենթարկվում: Այս մեթոդով բուժումն անհուսալիորեն հնացել էր` դեռ անցած դարասկզբին: Մարդկությունը դարձել է ավելի ռացիոնալ և այլևս չի կապում իր հույսերը հրաշքների, հեղինակության և առեղծվածի հետ, իսկ առանց այդ ամենի, այնպիսի սուբյեկտիվ մեթոդն, ինչպիսին հիպնոսն է, գոյություն ունենալ չի կարող... եթե իհարկե դուք հենց այն 5 տոկոսի մեջ չեք մտնում, որոնք ենթակա են հիպնոսին:
Ասեղնաբուժություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թերահավատորեն է մոտենում թերապիայի նման տեսակին: Բժիշկները միաբերան փաստում են, որ չեն ունեցել մի որևէ հիվանդի, ում այն օգնած լինի, փոխարենը եղել են այնպիսիք, ովքեր ասեղնաբուժության բազմաթիվ սեանսեր անցնելուց հետո էլ շարունակել են ծխել: Դասական բժշկությունը չի դիտարկում ասեղնաբուժությունը որպես ռեալ աշխատող տարբերակ՝ ծխելը թողնելու հարցում:
Սպորտ
Սպորտը, գիտական լեզվով ասած, հանդիսանում է բիոքիմիայով պայմանավորված հաճույքի զգացում առաջացնող չափավոր ու ռեգուլյար ֆիզիկական ծանրաբեռնվածություն է: Եթե դուք որոշեք զբաղվել սպորտով՝ կարդալով այս բարդ նախադասությունը, ապա ինքդներդ կհամոզվեք դրանում: Ստատիստիկան ցույց է տալիս, որ ծխելը թողածները գիրանում են 4-6 կիլոգրամով, իսկ սպորտը կօգնի ձերբազատվել այդ հավելյալ քաշից:
Ժողովրդական միջոցներ
Արևածաղիկը, սովորական մաստակը, սոդայի լուծույթով բերանի ողողումը և այլ ժողովրդական միջոցները չեն կարող ռադիկալ կերպով լուծել խնդիրը: Դրանք ուղղակի շեղող միջոցներ են, մինչդեռ մարդիկ թողել են ծխելը առանց որևէ օժանդակող միջոցների: Որքան էլ բանալ հնչի, բայց երբեմն ոչինչ էլ պետք չէ, պարզապես պետք է ցանկություն ու կամք:
Հոգեթերապիա և Ալեն Քարր
Ալենք Քարրի «Ծխելը թողնելու հեշտ միջոց» գիրքը մի հիանալի օրինակ է, որը ցույց է հոգեթերապիայի արդյունավետությունը: Այնուամենայնիվ, եթե դուք ալարում եք կարդալ այդ փոքրիկ գիրքը, ապա մենք կծանոթացնենք Ձեզ դրա հիմնական դրույթների հետ.
- Մի վախեցիր հրաժարվել ծխելուց և մի գնա զիջումների,
- «Ես ամբողջ կյանքս չեմ ծխելու»-ի փոխարեն ասեք «Ես չեմ ծխում հիմա և այստեղ, ես չեմ ծխում այսօր, իսկ վաղը ես կմտածեմ, թե ի՞նչ անել վաղը»:
Նարկոլոգները փաստում են, որ սա հիրավի շատ արդյունավետ կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի ձև է, երբ բժիշկն ու հիվանդը իրենց հարաբերությունները կառուցում են ասես մարզիչն ու մարզիկը և բժիշկը սովորեցնում է ինքնակառավարում
Բժշկական օգնություն
Վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր ծխելը թողնում են բժիշկ-նարկոլոգի հսկողության ներքո, ավելի մեծ հավանականությամբ են հասնում իրենց նպատակին: Միշտ ավելի գերադասելի է, որպեսզի մասնագետը նշանակի նիկոտինափոխարինող թերապիայի ճիշտ տեսակ՝ կապված ծխողի վիճակից:
Այսպես, օրինակ, մոլի ծխողներին խորհուրդ է տրվում սկսել ինգալյատորից, իսկ ավելի թեթև ծխողներին՝ պլաստիրն էլ բավական է: Այդ կերպ, բժիշկները ծխելը թողնելու պրոցեսը բաժանում են մի քանի փուլերի, բայց քանի որ այդ միջոցները ունեն կողմնակի էֆֆեկտներ, բժիշկները պետք է նաև ստուգեն հիվանդի առողջական վիճակը՝ մինչև այս կամ այն բուժման կուրսը նշանակելը:
Աղբյուր` Դեսից-դենից


