Քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ քաղաքացիներ Հ. Մ.-ի և Ա. Պ.-ի հաղորդման` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ավագ օպերլիազոր Հ. Մ.-ն 2013թ. դեկտեմբերի 22-ի` ժամը 16:30-ի սահմաններում, տեղեկանալով հորեղբոր որդու Էջմիածին քաղաքից Գեղակերտ գյուղ տանող ճանապարհին վթարի ենթարկվելու հանգամանքի մասին, իր ընկերների հետ մեկնել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայր, որտեղ նրանք վիճաբանության մեջ են մտել պատահարի մասնակից Գ. Ս.-ի և նրա հարազատներ Ա. և Ա. Պողոսյաններ եղբայրների հետ, որի ընթացքում ծագած կռվի ժամանակ պատճառել են իրար մարմնական վնասվածքներ, իսկ Ա. Պ.-ն իր մոտ եղած ատրճանակով 3-4 անգամ կրակել է օդ, այնուհետև ատրճանակի բռնակով հարվածել Հ. Մ.-ի գլխին:

ՀՔԾ  մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է նախաքննություն: