Դերասան Արմեն Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Պատահական չէ,որ հենց Սուրբ ծննդյան օրը լույսը բացահայտեց խավարը...
Ցավում եմ,որ մեզանում ապրում են մարդիկ որոնք սեփական անձը քննելու և հետևություն անելու ընդունակություն չունեն,այլ զբաղված են այս կամ այն մարդուն վիրավորելով և վարկաբեկելով ,փոխանակ որևէ հանրոգուտ գործով զբաղվելու...Ինչքան էլ փորձեք աղտոտել կամ շահ փնտրել արարքներիս մեջ չի ստացվի...Մի տառապեք .... Ես հորիցս ժառանգել եմ թանկարժեք պատգամներ,անշահախնդիր ծառայել իմ ժողովրդին, սիրել հայրենիքը, սիրել Աստծո եկեղեցին, իմանալ ու կատարել նրա պատգամները:Ամպհովանին բռնելը և <<ՊԻՆԴ ԲՌՆԵԼԸ>> անձամբ ինձ համար մեծ խորհուրդ ունի, ցավում եմ , որ անգամ դա կարող է դառնալ ծաղրի առարկա:

Փորձում եմ հասկանալ, որ լավ օրից չէ , որ ոմանք չարությամբ են արձագանքում, գուցե նրանց սիրտը լցված է ցավով հավատացեք իմն էլ, շատ անարդար երևույթների հանդեպ, բայց եկեք սիրելիներս ցավի մեջ ել Մարդ մնանք...

,,Քիչ է այս աշխարհը վատն է , ուզում եք ավելի վատը դարձնել, սարքել ձեզ նման...>> Վիլյամ Սարոյան»:

Հիշեցնենք, որ Սերժ եւ Ռիտա Սարգսյանները ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին, իսկ նախագահականից տարածված լուսանկարները բուռն քննադատություն առաջացրեցին համացանցում:

Այն հանգամանքը, որ ամպհովանին պահել են մտավորականներ` դարձավ բուռն քննադատությունների առիթ:

Լուսանկարները` ստորև