Հայտնի դերասա Վարդան Պետրոսյանը, ով օրեր առաջ իր հարցազրույցներից մեկում հայտնել էր, որ այսօր մասնակցելու է Րաֆֆի Հովհանիսյանի հրավիրած հանրահավաքին՝ ներկա էր Ազատության հրապարակում:
Վարդան Պետրոսյանը ելույթ ունենալով Ազատության հրապարակի հարթակից ասաց, որ ինքը քաղաքական գործիչ չէ, վերլուծաբան չէ և դրա համար դժվարանում է վերլուծություն անել ու սա իր գործը չի: Այսուհանդերձ դերասնը ցանկություն հայտնեց իր սրտի խոսքն ասել:
«Անկեղծ եմ ասում, ոչ մի թաքցնելու բան չունեմ, ես չէի մտածում, որ այսպիսի շարժում կստեղծվի :
Եվ ես ուղղակի ինձ մխիթարում էի այն մտքով, որ հայակական ձմեռը, որ կանխատեսում էին իր պասիվությամբ ավելի լավն է, քան արաբական գարունը։
Արաբական գարունը տեսաք, թե ինչ փորձանք բերեց արաբ ժողովրդի գլխին՝ հանուն իրենց երջանկության:
Մեր ժողովուրդը նորից ոտքի կանքգնեց, նորից հայացք նետեց իր անցյալը պատմական, դեպի հայ արմատը։
Վախի մթնոլորտում, ապատիայի, անտարբերության, անպաշտպանության, լուռ անաղմուկ գնաց և իր խղճի ձայնը տվեց նրան ում ուզում էր», հայտարարեց Վարդան Պետրոսյանը:
Դերասնն ասաց, որ այս հաղթանակը զարմացրել է իսկապես բոլորին և իրենց ով, որ տարել է հաղթանաը, իշխանություններին, որ ինքնավստահ էին, օտար երկրներին։
Ըստ Վարդան Պետրոսյանի Հայաստանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ.«Լուռ խորքային փոփոխություններ անելու և դրա սկիզբը դրեցիք դուք՝ հայ ժողովուրդ, այս անսպասելի և մեծ հաղթանակով»։
«Վաղը հաղթել է էն մարդը, ով հաղթել է իր գլխում :Ոչ մի տեխնոլոգիա չի աշխատում, մարդիկ չեն հասկանում թե ինչ անեն, նկատի ունեմ այն մարդիկ ովքեր ուզում են դեգրադանեն շարժումը: Առաջին քայլը տեղի է ունեցել մարդկանց սրտերում: Վաղը կհաղթի նա, ով որ այսօր՝ հենց հիմա, կհաղթի իր հոգում:
Հայ ժողովուրդ հիշիր, որ դու պատմական բարձր մտավոր կարողությունների արժանի, հին ժողովուրդ ես, որ պատմության ընթացքում կոտորվել է, բայց երբեք չի ջարդվել, ուրեմն ևս մեկ անգամ էլ եմ ասում՝ գլուխդ բարձր հայ ժողովուրդ:
Հաղթանակ, հաղթանակ»,-իր խոսքն այսպես ավարտեց Վարդան Պետրոսյանը: