Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմինը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ կատարված մահափորձի նախաքննության վերաբերյալ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

ԼՂՀ դատախազության՝ հունվարի 5-ի հաղորդումից կարելի է եզրակացնել, որ Վ.Բալասանյանի դեմ մահափորձի պատճառը միջանձնային վատ հարաբերություններն են, ինչը հիմնազուրկ է, և այս հաղորդագրությամբ դատախազությունը նպատակ ունի ուղղորդել հանրային կարծիքը, հնարավոր է նաև՝ կասկածյալներին։

Սա խոսում է կամ նախաքննության ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ էլ միտումնավորության մասին։ Մենք հակված ենք կարծելու, որ այդպիսով նպատակ կա թաքցնել հանցագործության պատվիրատուին (ներին) և կասկած ենք հայտնում նախաքննության անաչառության նկատմամբ: