Այսօր՝ հունվարի 8-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավաման կենտրոն, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ գտնվող տարածքում, Peugeot մակնիշի 73 MԼ 777 համարանիշի ավտոմեքենայի մեջ տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվ քննչական խումբը նշված ավտոմեքենայում հայտնաբերել է Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի 35 շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 36-ամյա Մհեր Գրիգորյանի դին:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, Մ. Գրիգորյանի մարմնի վրա՝ ձախ կրծքավանդակի, սրտի և ոտքի մասում, կա սուր կտրող, ծակող առարկայից առաջացած հետքեր, ինչը իրավապահներին հիմք է տալիս կարծելու, որ Մ. Գրիգորյանը մահացել է հենց վարորդի նստատեղին նստած:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը նախկին զինվորական է եղել, որից հետո զբավել է բիզնեսով:
Մանրամասն կարող եք կարդալ այստեղ


