«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. «Նոր տարին լուրջ ֆինանսական կորուստներով են սկսել քաղաքական հին և նոր էլիտայի որոշ ներկայացուցիչներ։ Yerkir.am–ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «խաղամոլ» հայ քաղաքական գործիչների և օլիգարխների հայաստանյան արկածների ընդամենը մի փոքր մասի վերաբերյալ։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ մեծ գումար է տանուլ տվել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ հայտնի Շմայսը։ Նույն օրը նույն վայրում առավել ծանր կորուստ է ունեցել երբեմնի հայտնի քաղաքական գործիչ, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Նույն աղբյուրների հավաստմամբ՝ Կարապետիչը զրկվել է իր ողջ ունեցվածքից։
«Ուշագրավ է, որ մեզ չհաջողվեց կապ հաստատել Կարապետյանի հետ և խոսել այդ մասին, քանի որ նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված են։ Այն, որ Կարապետյանը խաղատներ այցելելու հակում ունի՝ նորություն չէ։ Նա դեռ ամիսներ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան հարցին, թե խաղատներ չի՞ գնում, ասել էր, որ ինքը բացի գեյ ակումբներից, ամեն տեղ էլ այցելում է»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Շմայսն ու Տիգրան Կարապետյանը տարին սկսել են լուրջ ֆինանսական կորուստներով. «ՉԻ»
