«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը այս գիշեր մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Փոստանջյանի բացակայությունը հանրապետությունից բավական երկար կտեւի՝ հինգ ամիս։

Նա մասնակցելու է Տավթի համալսարանի իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչերի դպրոցի 5-ամսյա դասընթացներին (Մասաչուսեթսի նահանգ, քաղաք Մեդֆորդ)։ Նման բացակայությունները ԱԺ-ում համարվում են հարգելի։ Փոստանջյանը, սակայն, մասնակցելու է հունվարի 27-31-ը տեղի ունենալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին։

Հիշեցնենք, Ստրասբուրգում կազինոների վերաբերյալ Սերժ Սարգսյանին տված հարցից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փոխել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, սակայն Փոստանջյանը հրավեր է ստացել Ստրասբուրգից»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում