ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հուսով է, որ կարդարանան այն բոլոր սպասումները, որոնք կախված են Մաքսային միության անդամկցության հետ:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախարարը, հավելելով.
«Մենք ունենք աշխատանքային ծրագիր, դրանով կիրականացնենք բոլոր այն քայլերը, որոնք թույլ կտան մեզ անդամակցել ՄՄ-ին»:

Հարցին, թե ինչպես նախարարը կարձագանքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, Վահրամ Ավանեսյանը շտապես հայտնել, որ ինքը տեղյակ չէ այդ հայտարարությունից:

«Ծանոթ չեմ այդ հայտարարությանը»,-ասաց նախարարն ու հավելեց, որ տեղյակ չէ նաև ՀՀ վարչապետի արձագանքից:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը նշել էր, թե շինարարական ծավալների անկման մասինՏիգրան Սարգսյանի բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չունի իրականության հետ և ավելացրել, որ եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել, իսկ եթե «հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի Կառավարության և իր վրա, ուրեմն` բարոյականության դեգրադացիա է:Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»: