Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հանրահավաքի մասնակիցներին հայտնեց, որ բոլոր ընտրախախտները պետք է ներողություն խնդրեն ժողովրդից ու հրաժարական տան:
«Նա ով ճնշի ուսանողին, քաղաքացուն, սպառանա աշխատանքի հեռացմամբ, ինքը պետք է հեռանա, և դատաևրանի առաջ պետք է պատասխան տա»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս իր խոսքում նշեց, որ հաղթանակը պետք է տանեն գյուղ, քաղաք, Բաղրամյան 26 և մինչև միասնություն:
«Համալսարանից մինչեւ Բաղրամյան 26` ինքնամաքրման ճամփա»,-այսպես մեջբերեց Րաֆֆի Հովհաննիսյանը և ավելացրեց, որ համալսարանից պետք է դուրս գան կուսակցականացված ռեկտորները, դասախոսները:
«ՀՀ 3-րդ նախագահը դուրս պետք է գա Երևանի պետական համալսարանից, ինքն այլևս գործող նախագահ չէ: Թող դուրս գա, հետո միասին կքննարկենք, հարմար է, որ նա ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ լինի, թե ոչ»,-իր խոսքում նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Այնուհետև դիմելով հանրահավքի մասնակիցներին Րաֆֆի Հովհաննիսյանը հարցրեց. «Դուք պատրա՞ստ եք այս պայքարն աննահանջ տանել ինձ հետ մինչև հաղթանակ: Մենք մինչև մարտի 2-ը պետք է որոշենք դիմելո՞ւ ենք ՍԴ, թե՞ ոչ: Մի քանի օրից հրապարակում պետք է սկսենք նոր կառավարության ձևավորումը: Ո՞վ է կողմ»
Այս հարցադրմանը հանրահավաքի մասնակիցները դրական պատասխանեցին:
Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ վաղը Ազատության հրապարակում մամուլի ասուլիս կանցկացնի, այնուհետև երթով կշարժվեն դեպի Մյասնիկյան արձան: