«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։

«ՉԻ» տեղեկություններով Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ հայտնի Նովոն։ Հիշեցնենք, որ վերոնշյալ թեկնածուները ամուր հենարաններ ունեն հայաստանյան էլիտայում։ Ռուբեն Խլղաթյանի խնամին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, նախկին ԱԺ` պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն է` Նեմեց Ռուբոն։

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին սատարում է հարազատ հայրը՝ ԱԺ` գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը։ Իսկ Նահապետ Գեւորգյանի հաղթաթուղթը համարվում է վերջին տասնամյակում տեղի ունեցած համապետական ընտրություններում տարաբնույթ ընտրակեղծիքներով ՀՀԿ-ին արջի ծառայություն մատուցելը։

Թե «հայտ» ներկայացրածներից ում նախապատվություն կտա Սերժ Սարգսյանը հիմա՝ դժվար է ասել»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում