Հայաստանում կրիմինալ աշխարհ գոյություն չունի, իսկ օրենքով գողերն էլ միշտ տեղափոխության մեջ են:

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով օրենքով գողերին, նման տեսակետ արտահայտեց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
«Ամենահայտնի հայ օրենքով գողերը շատ ուշ-ուշ են գալիս Հայաստան, գան ստեղից ի՞նչ գողանան: Իսկ դրսում կան վաթսունից ավել օրենքով գողեր, որոնք բավական ակտիվորեն գործում են, օրինակ Սվո Ռաֆը», - նշեց նա:

Նա նշեց, որ Ռաֆայել Խոյեցյանի մահից հետո Հայաստանում մշտապես ապրող օրենքով գողեր չկան:

Անդրադառնալով աշխարհում տիրող իրավիճակին, նա նշեց, որ մինչև օլիմպիական խաղերի սկիզբն ամեն օր իրավիճակը փոխվելու է: «Սոչիի օլիմպիադայի այդ ամբողջ տարածքը պետք է գնա շատ ուժեղ հսկողության տակ: Ես կրկին մնում եմ այն կարծիքին, որ Շակրո Մալադոյը լինելու է Դեդ Հասանի իրավահաջորդը», - եզրափակեց նա: