«Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ ընկերների» այսօր ժամը 13:00-ին մեկնարկել էր բողոքի ակցիա, որին մասնակցում էին Շանթի ընտանիքի անդամները, տարբեր նախաձեռնությունների անդամներ, ակտիվիստներ:
Երթի մասնակիցները տարբեր վանկարկումներով քայլեցին դեպի ՀՀ կառավարություն, որտեղ էլ շենքի դիմաց հանդիպեցին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Նրան տեսնելուն պես ցուցարարները սկսեցին բարձր բղավել. «Դավաճան, խարդախ նախարար, հեռացիր...»:
Սակայն լրագրողները մոտեցան նախարարին եւ հարցեր ուղղեցին նրան:
«Ինձ համար` որպես արդարադատության նախարարի, կապ չունի` ով է կալանավորը. ես իր առողջության համար պատասխանատու եմ եւ ամեն ինչ անելու եմ, որ որեւէ վտանգ չսպառնա»:
Նախարարի խոսքը անընդհատ ընդմիջվում էր, քանի որ ցուցարարները անընդհատ բղավում եւ վանկարկում էին:
Ցուցարարները նախարարին ճանապարհեցին տարբեր վանկարկումներով.
«Հանցագո՛րծ, հեռացիր: Տականք եւ կառավարակա՛ն դավաճաններ»:


