«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանական PR թիմի մի ներկայացուցիչ, որ ցանկացել է գաղտնի մնալ, նախօրեին մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է, թե Սերժ Սարգսյանի՝ նախօրեին հայտարարված կարճատեւ արձակուրդը ունի նաեւ ներքաղաքական նշանակություն։
«Որոշակի քաղաքական ուժեր իրենց համախոհների եւ համակիրների շրջանում լուրեր էին տարածում, թե փետրվարին տեղի է ունենալու քաղաքական ուժերի կոնսոլիդացիա, Ս. Սարգսյանի հրաժարականի պահանջով հանրահավաքային գործընթաց է մեկնարկելու։
Սարգսյանն իր արձակուրդով նաեւ ցույց է տալիս, որ բացարձակապես անհանգստացած չէ այդ լուրերով։ Արտաքին քաղաքական ֆրոնտում նա իրեն ապահով է զգում, որովհետեւ փետրվարցիների հույսը ՌԴ-ն էր, իսկ Պուտինն ամանորյա շնորհավորանք ուղղեց Սերժ Սարգսյանին։ Հույսեր էին կապում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, վերջինս էլ հրապարակային հոտնկայս խմեց Սերժ Սարգսյանի կենացը։
Այսպիսով, հերթական հեղափոխական սեզոնը հայտարարվեց փակված»,– ասել է իշխանական PR-շիկը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում