ՃՈ ոստիկանապետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շատ կցանկանայի նման տեսանյութեր չլինեին անձնական էջիս վրա, բայց ստիպված եմ գնալ այս քայլին՝ միգուցե նմանատիպ տեսանյութերը սթափեցնեն մեզ սեփական կյանքը չվտանգելու համար: Կյանքն ավելի քաղցր է, քան դուք կարծում եք: Խնայեք ձեզ և ձեր հարազատներին. նրանք միշտ սպասում են ձեզ...»