Հայտնի երգչուհի Ուիտնի Հյուսթոնի 20-ամյա աղջիկը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, ամուսացել է իր որդեգրված եղբայր Նիկ Գորդոնի հետ: Այս մասին տեղեկացնում է The Sun պարբերականը:

Հյուսթոնի դուստրը հրապարակել է ամուսնական մատանիի լուսանկարը:

Միաժամանակ Քրիստինան նաև ավելացրել էր, որ «իր ամուսնությունը հիմնված է երջանկության վրա»:

Խորթ եղբոր հետ հանդիպելու վերաբերյալ լրագրողների հարցերին Քրիստինան պատասխանել է. «Մենք մոտ ենք միմյանց: Ես արդեն հոգնել եմ լսել «Նա քո եղբայրն է», «Դուք ապրել եք միևնույն տանը» արտահայտությունները: Չգիտեմ, թե ինչպես կարձագանքեր Ուիթնի Հյուսթոնը, բայց ես սիրում եմ Նիկին»:

Զույգի միջև սիրային հարաբերությունները սկսվել էին Հյուսթոնի մահվանից հետո: Սկզբում Գորդոնը կարեկցում և օգնություն էր ցուցաբերում քրոջը: Սակայն ժամանակի ընթացքում համացանցում սկսեցին հայտնվել զույգի, կարելի է ասել, բավական ոչ միանշանակ լուսանկարները, որոնցում վերջիններս ավելի քան ջերմ զգացումներ էին տածում միմյանց նկատմամբ: