Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրատվամիջոցներից է տեղեկացել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդու հետ կապված դեպքի մասին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետը:

Հիշեցնենք՝ նրա որդին՝ Դավիթ Նավասարդյանը, մասնակցել էր վիճաբանության, իսկ նրա մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել։ Փաստը հաստատել էր Ոստիկանությունը։

«Տեղյակ չեմ մանրամասներից, լրատվամիջոցներից եմ իմացել»,-ասաց Տարոն Մարգարյանը, ապա հավելեց. «Դա իրավապահ մարմիններնների գործն է, քննությունը կպարզի` ինչ է եղել»:

Հարցին, թե արդյո՞ք Հենրիկ Նավասարդյանը հրաժարական կտա, Տարոն Մարգարյանն ասաց.«Ի՞նչի պիտի հրաժարական տա»: