«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.«Վարորդները շարունակում են մնալ անորոշության մեջ։ Ինչպես արդեն հայտնել էինք, ձյան տեղումների պատճառով մայրաքաղաքում փակվել ու անտեսանելի են դարձել վճարովի ավտոկայանատեղերի կարմիր գծանշանները։ Այսպիսով, Վարորդները մեքենան կայանելուց առաջ հնարավորություն չեն ունենում հասկանալ՝ տվյալ վայրում մեքենա կայանելը վճարովի է, թե անվճար։
Երեկ մեզ հետ զրույցում բազմաթիվ վարորդներ դժգոհություն հայտնեցին, որ բացի նրանից, որ գծանշանների ձյունը չի մաքրվում, բազմաթիվ փողոցների լայն հատվածներ պատված են սառույցով, որը եւս որեւէ մեկը չի մաքրում։ Այսպիսով ստացվում է, որ փողոցների մի հատվածը վճարովի ավտոկայանատեղեր են, իսկ մյուս մասը պատված է սառույցով, ինչի պատճառով վարորդները մեքենա կյանելու համար շատ ժամանակ են ծախսում, մինչեւ որ կայանատեղ են գտնում։ Նշենք, որ փողոցները, ինչպես նաեւ կարմիր գծանշանների վրայի ձյունն ու սառույցը պետք է մաքրի Երեւանի քաղաքապետարանը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում