ՖՈՒՏԲՈԼ 365-ի թղթակից Անահիտ Բաղդասարյանը ռուսական հեղինակավոր ՍՈՎԵՏՍԿԻ ՍՊՈՐՏ-ՖՈՒՏԲՈԼ շաբաթաթերթի համար լայնածավալ նյութ է պատրաստել ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ընտանիքի մասին և հարցազրույց անցկացրել նրա հետ: Այն լույս է տեսել պարբերականի հունվարի 14-ի համարում:

«Բորուսիայում» ինձ շատ լավ ընդունեցին, ես արդեն համարվում եմ այդ ընտանիքի անդամ: Բոլոր տղաներով կարծես մի մեծ ընտանիք լինենք: Մարզչին շատ ենք հարգում ու սիրում»,- հարցազրույցի սկզբում ասաց Հենրիխը:

- Նախքան Դորտմունդ տեղափոխվելն այնպիսի աժեոտաժ էր. լուրեր, ասեկոսեներ, տարբեր տեղերից լուսանկարներ: Ինչպե՞ս էիր կարողանում դիմակայել այդ ամենին:

- Այդ ժամանակ ես Հայաստանում էի՝ ընտանիքիս կողքին, քույրս էլ էր այստեղ: Նրանք ինձ օգնում էին այդ ամենը հեշտ հաղթահարել:

- «Բորուսիա» տեղափոխվելու տարբերակը հենց սկզբից կա՞ր, թե՞ ընթացքում առաջացավ:

- Հենց սկզբից էլ կար: Այդ ժամանակ ինձանով հետաքրքրվում էր երեք ակումբ՝ «Բորուսիան», «Լիվերպուլը» եւ «Տոտենհեմը»: Ես ընտրեցի «Բորուսիան»:

- Ճի՞շտ է, որ հենց Յուրգեն Կլոպի դերակատարությունն օգնեց ընտրությունդ «Բորուսիայի» վրա կանգնեցնելու հարցում:

- Այո, նա շատ մեծ դեր խաղաց իմ տեղափոխության հարցում եւ հենց առաջին շփումից հասկացա, որ իրենից շատ բան կարող եմ սովորել:

- Պատմիր քո եւ Յուրգեն Կլոպի հետ փոխհարաբերությունների մասին: Ինչպիսի՞ն է նա թիմի եւ քո հանդեպ՝ պարապմունքներին եւ դրանցից դուրս:

- Շատ լավ, նա շատ բարի ու լավ անձնավորություն է, նրան շատ եմ հարգում եւ նրանից շատ բան ունեմ սովորելու:

- Ի՞նչ փոխհարաբերություններ ունես թիմակիցներիդ հետ: Նրանցից ու՞մ կարող ես անվանել «ընկեր»:

- Բոլորին, խտրականություն չեմ դնում իմ խաղընկերների մեջ: Նորից կասեմ, մենք մի ընտանիքի պես ենք: Չկա այնպիսի ֆուտբոլիստ, ում հետ վատ փոխհարաբերություն ունենամ:

- Ո՞վ քեզ ամենաշատն օգնեց սկզբնական շրջանում թիմին հարմարվելիս:

- Բոլորն էլ օգնեցին եւ բոլորը գրկաբաց ընդունեցին:

- Դորտմունդ տեղափոխվելուց հետո «Շախտյորի» խաղընկերներիդ կամ Լուչեսկուի հետ հանդիպե՞լ ես, առհասարակ ինչպե՞ս ես կապ պաշտպանում նրանց հետ:

- Այո հանդիպել ենք: Մինչեւ հիմա կապի մեջ եմ թե խաղընկերներիս, թե մարզչի հետ: Լուչեսկուն շատ մեծ լումա ունի իմ հաջողությունների մեջ: Ես նրան շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել է:

- Որքանո՞վ ես տիրապետում հիմա գերմաներենին: Հատուկ դասընթացներ անցնու՞մ ես:

- Ես պարապում եմ անհատական, ավելի ճիշտ՝ ինքնուրույն: Հատուկ ծրագրեր ունեմ բջջայինիս մեջ, որոնք ինձ օգնում են: Արդեն մի քիչ կարողանում եմ խոսել գերմաներեն: Որոշ չափով մարզչի ցուցումները հասկանում եմ, բայց օգնական ունեմ, ով նաեւ իմ մարզիչներից մեկն է: Նա պարապմունքների ժամանակ հարկ եղած դեպքում թարգմանում է ինձ համար:

- Ի՞նչ կարող ես ասել ՉԼ-ի 1/8-րդ եզրափակչում «Զենիթի» հետ դիմակայության մասին:

- Կարող եմ ասել, որ չեմպիոնների լիգայի այդ փուլում հեշտ մրցակիցներ չկան, եւ բոլորն էլ հավասարաբար պայքարելու են հաջորդ փուլ անցնելու համար:

- Հայաստանում ֆուտբոլիստները դաշտից դուրս էլ են իրար հետ շատ ժամանակ անցկացնում: «Բորուսիայում» նույնպե՞ս այդպես է:

- Այո, հնարավոր է, օրինակ, պարապմունքից հետո միասին գնանք ճաշելու:

- Ինչպիսի՞ն են գերմանացի երկրպագուները: Ինչո՞վ են նրանք տարբերվում հայ, ռուս կամ ուկրաինացի երկրպագուներից:

- Միայն մի բանով. Գերմանիայում երկրպագուները ֆուտբոլի օրերին պարզապես ապրում են այդ իրադարձությունով: Առավոտվանից ամբողջ քաղաքը պատրաստվում է երեկոյան կայանալիք խաղին:

 

Հարցազրույցի շարունակությունը՝ այստեղ: