«Հրապարակը» գրում է. «Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին թերևս ՀՀ նախագահականի պասիվ ու անորոշ կյանքը ձանձրացրել էր, և նա որոշել է օվկիանոսից անդին զվարճություններ փնտրել։ Նրան վերջերս տեսել են Լոս Անջելեսի ռեստորաններից մեկում՝ քեֆ անելիս։ Ներկաները հիացմունքով վայելել են Սերգեյիչի երգն ու պարը։ Իսկ ակորդեոն չի՞ նվագել ՝ հետաքրքրվեցինք մենք, պարզվեց՝ ոչ։

Ըստ մեր աղբյուրների, նախկին ոստիկանապետն այդ կերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆորնիայում։

Մեկ այլ նախկին «ոստիկանապետ» էլ՝ Ներսիկ Նազարյանն օրինակ, Դուբայում հարյուր հազարավոր դոլարներ շաղ տալով՝ շշմելու Նոր տարի է նշել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։