«Հայկական Ժամանակը» գրում է. «Աժ պատգամավոր Թևան Պողոսյանը, ով ամանորից առաջ հայտարարեց պատգամավորական մանդատը վայր դնելու իր որոշման մասին, առաջիկայում, ասում են, հնարավոր է, պաշտոն ստանա։ Թե ինչ պաշտոն դա կլինի, մեզ ճշտել չհաջողվեց։
Թևան Պողոսյանն ինքը արդեն մի քանի շաբաթ է անհասանելի է դարձել լրագրողների համար։
Ըստ որոշ տեղեկությունների, պաշտոնի առաջարկն անսպասելի է եղել նրա համար, սակայն հաճույքով համաձայնել է, իսկ իր անձի շուրջ խոսակցություններին չի արձագանքում՝ այս նուրբ իրավիճակից ելնելով»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։