«Ժողովուրդը» գրում է. «Խորհրդարանական բոլոր 6 խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել «ՀՀ դատախազության մասին» օրենքում և Աժ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու միասնական նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ՀՀ գլխավոր դատախազն այսուհետ հանդես գա նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ։
Նշենք, որ այժմ էլ «Դատախազության մասին» օրենքը նախատեսում է հաշվետվությամբ հանդես գալու ինստիտուտը, սակայն օրենսդրությամբ հստակեցված չեն կոնկրետ ժամկետներն ու հաշվետվություն ներկայացնելու ընթացակարգերը։ Եվ հիմա պատգամավորներն առաջարկում են, որ դատախազը մինչև մարտի 1-ն Աժ-ում ներկայացնի նախորդ տարվա ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ։ Հավելենք, որ մինչև հիմա ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, օգտվելով օրենքի սողանցքից, խուսափում էր պատգամավորներին հաշվետվություն տալուց»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։