Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետն երկու ամսով երկարաձգվեց՝ թեև նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականցվում։

Սա նման է հաշվեհարդարի, որ իշխանությունը տեսնում է մարդու նկատմաբ, ով ակտիվորեն պայքարում էր ազատամարտիկների սոցիալական իրավունքների համար։

Սա նաև վերաբերմունք է արցախյան ազատամարտին, հաղթանակ գաղափարի արժեզրկում։

Եվ նման «շռայլություն» իրեն թույլ է տալիս երկիր, որը գտնվում է կիսապատերազմական վիճակում»։