ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը «Դեմ եմ» նախաձեռնության հետ միասին հունվարի 18-ին հանրահավաք են անցկացնելու՝ ընդդեմ Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, լրագրողները Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանին փորձեցին ճշտել, թե ի՞նչ կարող է տալ նման համագործակցությունը և արդյո՞ք այս նախաձեռնությունը կունենա նույն հաջողությունը` ինչ ուղեվարձի դեմ պայքարինը:
Սադոյանը նախ նշեց, որ ուղեվարձի պայքարը չէին կազմակերպել ոչ իշխանական ուժերը և պետք չէ այդ հաջողությունը վերագրել վերջիններիս: Անդրադառնալով արդեն այս նախաձեռնությանը, նա նշեց. «ԲՀԿ-ից ի՞նչ ընդդիմություն, մի քիչ ընդդիմություն են խաղում, որ վարչապետի պաշտոն ստանան, բայց դե մենք գիտենք ԲՀԿ-ին: Կա ՀՅԴ-ն, թող ընդդիմություն խաղան, մի երկու հատ էլ դեսպան կուղարկեն», - նշեց նա: